ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Դրեյֆ՝ դեպի Արևմուտք

Դրեյֆ՝ դեպի Արևմուտք
22.07.2023 | 20:18

Շատ հետաքրքիր է Էրդողանի պահվածքը այն բանյց հետո, երբ Արևմուտքը աստճանաբար համոզվում է, որ Ուկրաինայի հարցում իր սպասելիքները չեն արդարանում։

Դա նշանակում է՝ կա հստակ շանս, որ ռուսները, հնարավոր է, շուտով կունենան ազատվող ռեսուրս՝ հարավային Կովկասի և Միջին Ասիայի հարցերին անդրադառնալու, հարցեր, որոնք Ռուսաստանի համար ունեն գոյաբանական նշանակություն։

Մյուս կողմից էլ, Էրդողանը տեսնում է, որ իր տակտիկական մանր-մունր լավությունները և ստրատեգիական բնույթի գլոբալ վատությունները Ռուսաստանին ակնհայտ են բոլորի համար։

Նույն ձևով ակնհայտ է Թուրանի գաղափարի հակաչինական, մասամբ էլ՝ հակահնդկական բնույթը։

Դա նշանակում է, որ եթե Էրդողանը շարունակի նաև իր թվացյալ հակաարևմտյան քայլերը, ապա միայնակ կհայտնվի երեք ատոմային պետությունների դիմաց։

Այս պայմաններում Էրդողանի համար միակ լուծումը դրեյֆն է դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի 5-րդ պունկտին ապավինելը։

Այստեղից էլ նրա հակառուսական վերջին քայլերը և նման նոր քայլերի սպասելը ու, որպես անխուսափելի հետևանք, ռուս-թուրքական հարաբերությունների բնական վատացումը, որը կբերի նաև մեր հարցի դրվածքի գոնե մասնակի փոփոխության։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ